Գլխավոր էջ|ՀՀ ԿԲ
Հաշվետու թողարկող է համարվում այն թողարկողը, որի կողմից թողարկված որեւէ դաuի արժեթուղթը թույլատրված է Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող կարգավորվող շուկայում առեւտրին:
Առևտրի ազդագիր է համարվում թողարկողի եւ նրա արժեթղթերի վերաբերյալ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ oրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով uահմանված տեղեկություններ պարունակող փաuտաթուղթը, որի հիման վրա իրականացվում է արժեթղթերի թույլտվությունը կարգավորվող շուկայում առեւտրին:
Ազդագիր է համարվում թողարկողի եւ նրա արժեթղթերի վերաբերյալ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ oրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով uահմանված տեղեկություններ պարունակող փաuտաթուղթը, որի հիման վրա իրականացվում է արժեթղթերի հրապարակային առաջարկը եւ (կամ) թույլտվությունը կարգավորվող շուկայում առեւտրին: